Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2025 թվականի փետրվարի 20-ի N 20022025-07-0148 վկայականի, հաշվի առնելով Արթուր Հովհաննիսյանի լիազորած անձ Ստեփան Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N Ք-6970). 1. «Հեղինե Խաչատրյանին և Թաթուլ Հովհաննիսյանին շինարարության թույլտվություն տալու մասին» Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 18-ի N 4010 որոշմամբ տրված N 541 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հունվարի 18-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |