Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Բագրատ Մարգարյանի լիազորած անձ Արփի Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N Ք-6941). 1. Բագրատ Մարգարյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի նոյեմբերի 08-ի N 4373 որոշմամբ տրված N 581 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 08-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |