|
ՆԱԽԱԳԻԾ
|
19 սեպտեմբերի 2025 թ. |
ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման և հիմք ընդունելով Արմեն Ավթանդիլյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ի N Ք-6105). 1. Փոփոխել Արմեն Ավթանդիլյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 10092025-07-0092 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 54 հասցեում գտնվող 3224.5 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս: 2. Արմեն Ավթանդիլյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 327 450 (երեք հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր հիսուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ավթանդիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|