|
ՆԱԽԱԳԻԾ
|
16 հուլիսի 2025 թ. |
«ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԱՍՏԱՍԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հրաչյա Գրիգորյան Անաստասի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 16-ի N Ք-4776). 1. «Հրաչյա Գրիգորյան Անաստասի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի երրորդ եռամսակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1/7/4 հասցեում գտնվող 162.2 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Հրաչյա Գրիգորյան Անաստասի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 18 000 (տասնութ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հրաչյա Գրիգորյան Անաստասի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|