Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Գոռ Բախշիյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 07-ի N Ք-4509). 1. Հերմինե Կաֆյանին, Գոռ և Սիրել Բախշիյաններին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունիսի 22-ի N 2376 որոշմամբ տրված N 301 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հունիսի 22-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |