Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԿԱՆՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 09-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Վազգեն Ազիզյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 11-ի N Ք-4654). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 13-ի «Վազգեն Ազիզյանի օրինական ներկայացուցիչ Հովիկ և Լիլիթ Ազիզյաններին շինարարության թույլտվություն տալու մասին» N 2235 որոշմամբ հաստատված N 263 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Վազգեն Ազիզյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Սույն որոշման առաջին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |