Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Նարեկ Մարգարյանի լիազորած անձ Ջանիկ Ներսիսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 07-ի N Ք-4507). 1. Նարեկ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի փետրվարի 11-ի N 11022025-07-0131 և փետրվարի 12-ի N 12022025-07-0075 վկայականներ) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 12-րդ փողոց թիվ 11 և թիվ 21 հասցեներում գտնվող հողամասերին՝ «Էրիկ Թովմասյան Էդվարդի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հուլիսի 02-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 12-րդ փողոց, 11։ 2. Նարեկ Մարգարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |