Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Կոստանդին և Ռուբեն Աֆրիկյանների դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 04-ի N Ք-4466). 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ 2021 թվականի օգոստոսի 03-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 3498, N 3499) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-3 այգետարածքի 1-ին թաղամասի, 16: 2. Կոստանդին և Ռուբեն Աֆրիկյանները պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |