Այսօր: Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 418
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՍԻԱՅԻ ՓՈՂՈՑԻ 4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 186/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ «112-01/Վ-023» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 4 180 000 (չորս միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լավրենտի Խուդյանի ընտանիքը 1985 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի թիվ 186/1 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Լավրենտի Խուդյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի ապրիլի 3-ի N Ք-1704), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`  
1. Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի թիվ 186/1 հասցեում գտնվող, Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 19.86 քառակուսի մետր մակերեսով և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 41.97 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (հիմք` 2023 թվականի հունվարի 3-ի N 03012023-07-0106 վկայական) ուղղակի վաճառքով՝ 4 180 000 (չորս միլիոն հարյուր ութսուն հազար) դրամով, օտարել Լավրենտի, Արեգ, Ալեքսանդր Խուդյաններին և Մասիս Մկրտչյանին:
2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 4 180 000 (չորս միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ` բնակարանի գինը,
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner