Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՄԻԴԻՍ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 19-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Աննա Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 07-ի N Ք-1415). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 21-ի «Աննա Գևորգյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 1406 որոշմամբ հաստատված N 146 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Աննա Գևորգյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Աննա Գևորգյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |