Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ՄԱՆՎԵԼ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մանվել Ավագյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N Ք-6962).
1. Մանվել Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 30112022-07-0214 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 2-րդ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (1001.5 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 2-րդ թաղամասի 4-րդ փողոց, 22, 2-րդ առանձնացվող հատվածին (400.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 2-րդ թաղամասի 4-րդ փողոց, 22/1, 3-րդ առանձնացվող հատվածին (450.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 2-րդ թաղամասի 4-րդ փողոց, 22/2։
2. Մանվել Ավագյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner