Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, հաշվի առնելով Ռոբերտ Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N Ք-9215). 1. Ռոբերտ և Հենրիխ Մարտիրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի փետրվարի 02-ի N 02022024-07-0003 և հունիսի 27-ի N 10122024-07-0056 վկայականներ) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 11-րդ փողոցի թիվ 3/6 և թիվ 3/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «Լիլիթ Հովհաննիսյան Հովիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի դեկտեմբերի 13-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Սևակի թաղամաս, 11-րդ փողոց, 3/6։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |