Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների և հաշվի առնելով Նատելա Ասրյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 29-ի N Ք-5040). 1. Թույլատրել փոփոխելու Նատելա Ասրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 30092024-07-0074 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/80/9 հասցեում գտնվող 282 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ բնակելի հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս: 2. Նատելա Ասրյանին տալ բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն: 3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 4. Նատելա Ասրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 33 200 (երեսուներեք հազար երկու հարյուր) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նատելա Ասրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |