Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տան մասը կառուցված չէ և ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Զոյա Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 27-ի N Ք-3493). 1. Զոյա Արտյուշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի N 17102023-07-0113 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 7/1 հասցեում գտնվող 354.0 քառակուսի մետր փաստացի մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 22.78 քառակուսի մետր արտաքին և 22.1 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան մասը և ինքնակամ բացված մեկ պատուհանը համարել օրինական: 2. Զոյա Հարությունյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան մասի և ինքնակամ իրականացված ձևափոխման օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 65 282 (վաթսունհինգ հազար երկու հարյուր ութսուներկու) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զոյա Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |