|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2025 թվականի N 4146 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Մ. ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, օժանդակ շինությունը, ծածկը և պարիսպը (կառուցված՝ 1978 թվականին) կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Լաուրա Միրզոյանի լիազորած անձ Արտաշես Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի N Ք-6423). 1. Ստյոպիկ Շավարշի Միրզոյանին, Լաուրա Ստյոպիկի Միրզոյանին և Օֆելյա Շալիկոյի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի N 29092025-07-0077 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մաշտոցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող 324.2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 270.32 քառակուսի մետր արտաքին և 219.45 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 7.29 քառակուսի մետր արտաքին և 5.29 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը, 3.77 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 5.51 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023YK4X65): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|