Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մուշեղ Պապյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Ք-483). 1. Մուշեղ Պապյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի հունիսի 18-ի N 18062024-07-0202 և 2025 թվականի հունվարի 13-ի N 13012025-07-0136 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 14/1 և Օգոստոսի 23-ի փողոց 2-րդ նրբանցքի թիվ 34/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 21-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Օգոստոսի 23-ի փողոց, 2-րդ նրբանցք, 34/1։ 2. Մուշեղ Պապյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մուշեղ Պապյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |