Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով ներառված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Արմեն Աղաջանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 05-ի N Ք-7985). 1. Արմեն Էդիկի Աղաջանյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի օգոստոսի 09-ի N 03102024-07-0222 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/586 հասցեում գտնվող ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 25.41 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Արմեն Աղաջանյանին։ 2. Արմեն Աղաջանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 394 871 (երեք հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասունմեկ) դրամ` հողամասի գինը: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |