| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  22  ապրիլի  2025 թվականի N 1586 | 
  «ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Աղվան Թևոսյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 15-ի N Ք-2499). 1. «Աղվան Թևոսյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղի թիվ 4/6 (126.02 քառակուսի մետր մակերես) և Տիգրանաձորի խճուղի թիվ 4/6/1  (71.74 քառակուսի մետր մակերես) հասցեներում գտնվող սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N  111 կցվում է): 2. «Աղվան Թևոսյան Ռուբենի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105004874 հաշվեհամարին վճարել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աղվան Թևոսյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |