|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2024 թվականի N 4380 |
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Գրիգոր Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N Ք-7583). 1. Գրիգոր Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102024-07-0105 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 16.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Օգոստոսի 23-ի փողոց, 11, 19.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Օգոստոսի 23-ի փողոց, 9։ 2. Գրիգոր Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(248.35 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|