Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 20-ի N Ք-3324). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 25112022-07-0102 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 18/15 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկրության կողմից 2025 թվականի մայիսի 19-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 28.5 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 18/15, 16.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 18/16։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |