Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N Ք-7890). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և հողամասերն օտարելու համար աճուրդ հայտարարելու մասին» N 4602 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշմամբ հաստատված N 2 հավելվածից հանել 4-րդ և 17-րդ լոտերը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |