Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Լուսինե Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 07-ի N Ք-4503). 1. Ձևակերպել կառուցապատող Լուսինե Դանիելյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 2-րդ այգեգործական տարածքի 17-րդ թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող մեկ հարկանի բնակելի տան և տարածքի պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Լուսինե Դանիելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |