Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 16-ի N Ք-5117). 1. Սոնյա Վիլսոն Մքլեոդին տրված և Արմեն Գևորգյանին փոխանցված Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի ապրիլի 18-ի N 739 որոշմամբ տրված N 44 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել համաձայն ներկայացված ժամանակացույցի (կցվում է)՝ մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |