|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 89-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ 25-ՐԴ ՓՈՂՈՑԻ 48/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.002468 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 25-ի N 2/փ-134 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի մայիսի 02-ի N 01/03.1/04100-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 05-ի N Պ-1190) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Տ-274), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 03-ի N 03042024-07-0016 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոցի 48/2 հասցեում գտնվող 07-011-0053-0095 կադաստրային ծածկագրով 0.002468 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության էներգետիկայի հողամասի՝ համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի հատակագծերում կատարելով համապատասխան փոփոխություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -23 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.34 Մբ)
|
 |
(231.19 Կբ)
|
 |
(16.51 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|