Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Թոռնիկ Հակոբյանի լիազորած անձ Արայիկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 04-ի N Ք-8736). 1. Թոռնիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2003 թվականի հուլիսի 11-ի N 1780692 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 8-րդ փողոց, 2-րդ փակուղի, 7: 2. Թոռնիկ Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |