Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Մուշեղ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի N Ք-7694). 1. Մուշեղ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի փետրվարի 18-ի N 18022020-07-0081 վկայական) Աբովյան համայնքի գյուղ Բալահովիտ 4-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԻՆԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 512.75 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 4-րդ փողոց, 8, 447.1 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 4-րդ փողոց, 8/5, 551.15 քառակուսի մետր մակերեսով մնացորդային մասին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 4-րդ փողոց, 8/4։ 2. Մուշեղ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մուշեղ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|