Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4197
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2024 թվականի N 4197

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-023-0082-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼՄԱՍՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշումների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով  Ալմաստ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի N Ք-6990).
1. Ալմաստ Մելիքի Հակոբյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 25-ին տրված N Աբ- 2031 արխիվային տեղեկանք, 2021 թվականի նոյեմբերի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 8820) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0082-0024 կադաստրային ծածկագրում 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 100.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Ալմաստ Հակոբյանի սեփականության իրավունքը:
2. 07-023-0082-0024 կադաստրային ծածկագրում, սույն որոշման 1-ին կետում նշված 600.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից ավել օգտագործվող 127.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 30 տոկոսով օտարել Ալմաստ Հակոբյանին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք,  2:
4. Ալմաստ Հակոբյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 46 814 (քառասունվեց հազար ութ հարյուր տասնչորս) դրամ՝ որպես ավել օգտագործվող 127.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարման արժեք։
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալմաստ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(281.76 Կբ)
(181.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 53

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner