Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 379
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2663
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 2663

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24 ՇԵՆՔԻ ԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն, N 912-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հաշվի առնելով Մագթաղ Եպիսկոպոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 05-ի N Ք-3723)
1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 26 շենքի ետնամասում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 39.5 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 39.5 քառակուսի մետր արտաքին և 35.7 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023VZZPB8):
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է):
4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց, թիվ 24/17:
5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Մագթաղ Եպիսկոպոսյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner