Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 03-ին տրված N 03072024-07-0032 սեփականության իրավունքի վկայականը և Նուրիկ Վարտանովայի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 19-ի N Ք-1733). 1. Արման Հակոբյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 3196 որոշմամբ տրված N 381 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 13-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |