Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N Տ-2787). 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման գիծը նախագծել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի օգոստոսի 01-ին տրված ՎՋ 3120/2023 տեխնիկական պայմանի ուղեգծով և «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 100 000 (հարյուր հազար) դրամ, որպես ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԲՈՎՅԱՆ ՍԻԹԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |