|
ՆԱԽԱԳԻԾ
|
18 սեպտեմբերի 2025 թ. |
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Մ. ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների և հիմք ընդունելով Սուսաննա Մանուչարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5848). 1. Համաձայնություն տալ Սուսաննա Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մաշտոցի փողոցի 2-րդ նրբանցք թիվ 8/1 հասցեի ջրամատակարարման համակարգը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 07-ին տրված ՎՋ 4734/2022 տեխնիկական պայմանի ուղեգծով և Սուսաննա Մանուչարյանին տրամադրել ջրամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Սուսաննա Մանուչարյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Մանուչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|