Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 229
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4530
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2025 թվականի N 4530

ԷԴԻԿ ԲԱԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի,  Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏ.ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի նոյեմբերի 06-ին տրված եզրակացությունը և Էդիկ Բալյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Ք-7359).
1. Թույլատրել փոփոխելու Էդիկ Բալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 24102025-07-0159 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին թաղամասի 1/21 հասցեում գտնվող 46.2 քառակուսի մետր մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս։

2. Թույլատրել փոփոխելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող 92.4 քառակուսի մետր արտաքին, 72.15 քառակուսի մետր ներքին մակերեսով սպասարկման օբյեկտի գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի, ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո այն օգտագործել որպես բնակելի նշանակության բնակելի տուն:
3. Էդիկ Բալյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել  37 720 (երեսունյոթ հազար յոթ հարյուր քսան) դրամ` որպես հողամասի գործառնական և շինության գործառական նշանակությունների փոփոխության ծառայության վճարներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Բալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner