Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 01-ի N Ք-4388). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 21-ի «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 32/26 հասցեին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունը, ծածկը և պարիսպը համայնքի սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 2001 որոշման վերնագրում «բնակելի նշանակության» բառերը փոխարինել «հասարակական նշանակության» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ |