Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 3208 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 385 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 31-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2023 թվականի մարտի 14-ի N 14032023-07-0100 վկայականը և Արմինե Միսակյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 13-ի N Ք-818).
1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Արմինե Միսակյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3208 որոշմամբ հաստատված N 385 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և  տալ շինարարության թույլտվություն:
2. Արմինե Միսակյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Արմինե Միսակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner