|
ՆԱԽԱԳԻԾ
|
09 սեպտեմբերի 2024 թ. |
«ԵՂԻՍԱԲԵԹ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՌԱՖԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Եղիսաբեթ Բարսեղյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 09-ի N Ք-6708). 1. «Եղիսաբեթ Բարսեղյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 9-րդ փողոցի թիվ 2 առևտրի սրահի վաճառատեղում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է)։ 2. «Եղիսաբեթ Բարսեղյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002985 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 25 000 (քսանհինգ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եղիսաբեթ Բարսեղյան Ռաֆիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|