Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աստնիկ Միրզայանսի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 06-ի N Ք-6561). 1. Աստնիկ Միրզայանսին և Ջենիկ Ամիրջանյանսին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2006 թվականի սեպտեմբերի 01-ի N 28072023-07-0127 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 06-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 92.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 26, 92.4 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 26/1, 94.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 26/2, 94.55 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 26/3, 99.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 26/4, 98.9 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 26/5, իսկ շինությունների պահպանման ու սպասարկման համար առանձնացված 495.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, 47.1 քառակուսի մետր մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքները և գրանցված մյուս շինությունները համարել բաժանվող մասերի համար ընդհանուր բաժնային սեփականություն։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 60 000 (վաթսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |