Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Ժասմենա Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5842). 1. Ձևակերպել կառուցապատող Ժասմենա Անդրեասյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է․ Ավագյան փողոցի թիվ 1/40/2 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինության կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Ժասմենա Անդրեասյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժասմենա Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |