Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 538 կարգադրությունը և հիմք ընդունելով «ՄԱՌՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Վաչագան Գասպարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 03-ի N Տ-2930). 1. «ՄԱՌՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2024 թվականի հունիսի 24-ի N 24062025-07-0021 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 3-րդ դաշտ 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 4914.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 2-րդ դաշտ տեղամաս, 1, 2985.3 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 2-րդ դաշտ տեղամաս, 2։ 2. «ՄԱՌՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |