Այսօր: Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԻ ԹԻՎ 108 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ «337-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 8 000 (հարյուր քսանութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սարգիս  Սանթուրյանը հոր մահից հետո` 2020 թվականի հունվար ամսից տիրապետում և օգտագործում է 4-րդ միկրոշրջանի 20 շենքի թիվ 44/1 սենյակը, հիմք ընդունելով Արթուր Սանթուրյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-1779), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122020-07-0138 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 20 շենքի 10.83 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 108 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 8 000 (հարյուր քսանութ հազար) դրամով օտարել Սարգիս Սանթուրյանին:
2.  Արթուր Սանթուրյանը պարտավոր է վճարել.
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Սանթուրյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սանթուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner