|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մարտի 2024 թվականի N 1074 |
«ՀՐԱՉՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՆԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հրաչյա Մարգարյան Վանիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 26-ի N Ք-1362). 1. «Հրաչյա Մարգարյան Վանիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի փետրվարի 01-ից մինչև ապրիլի 01-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 194.06 քառակուսի մետր մակերեսով խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 85 կցվում է): 2. «Հրաչյա Մարգարյան Վանիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 13 667 (տասներեք հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հրաչյա Մարգարյան Վանիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|