|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հոկտեմբերի 2023 թվականի N 3801 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 191-Ն որոշման, հաշվի առնելով «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի N Տ-1362). 1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը N 70809111 (6561/1-ԷՄ) տեխնիկական պայմանի ուղեգծով Աբովյան համայնքի վարչական տարածքի հատվածում տրամադրել Կոտայքի մարզի Արզնի համայնքի, 4-րդ թաղամասի Աբովյան-Արզնի խճուղի թիվ 84 հասցեում գտնվող Կարեն Հայրապետյանին պատկանող տարածքի 0.4 կՎ հզորությամբ մալուխային գծի էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի ճանապարհային ոստիկանությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|