Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Կարեն Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 11-ի N Ք-4655). 1. Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2003 թվականի հուլիսի 21-ի N 30052025-07-0134 վկայական) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 2-րդ փողոց, 38: 2. Կարեն Հարությունյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |