Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական շինությունը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մասիս Մելտոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 17-ի N Ք-4805). 1.Մասիս Վասիլի Մելտոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N 20122022-07-0059 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 30 հասցեում գտնվող 348.82 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 95.17 քառակուսի մետր արտաքին, 83.93 քառակուսի մետր ներքին մակերեսով տնտեսական շինությունը և 3.14 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական: 2. Մասիս Մելտոնյանը պարտավոր է ինքնակամ կառուցված տնտեսական շինության և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 279 150 (երկու հարյուր յոթանասունինը հազար հարյուր հիսուն) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մասիս Մելտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |