Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Խաչատուր Ավագյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 30-ի N Ք-457). 1. Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2003 թվականի հուլիսի 21-ի N 1832010 վկայական) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 1-ին փողոց, 25: 2. Խաչատուր Ավագյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |