Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Նաիրա Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 08-ի N Ք-2488). 1. Նաիրա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 08-ի N 08112022-07-0156 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Վալերիկ Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի մարտի 25-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 472.5 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 5-րդ փողոց, 18/2, 679.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 5-րդ փողոց, 18, 580.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 5-րդ փողոց, 18/1։ 2. Նաիրա Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |