Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 14/24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն, իրավահարաբերության պահին գործող 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 203-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն և ապրիլի 14-ի N 75-Ա որոշումների, հաշվի առնելով Կամո Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N Ք-9256) և համաձայնությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի մարտի 10-ի N 10032025-07-0017 վկայական) Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14/24 հասցեում գտնվող ավտոտնակը՝ 20.8 քառակուսի մետր արտաքին և 18.6 քառակուսի մետր ներքին մակերեսով և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 20.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Կամո Ասատուրի Դուրյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 2 725 (երկու հազար յոթ հարյուր քսանհինգ) դրամ (տարածագնահատման 9-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.2725).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 10 513.8 (տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ) դրամ:
4. Կամո Հակոբյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 56 680 (հիսունվեց հազար վեց հարյուր ութսուն) դրամ՝ ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 218 688 (երկու հարյուր տասնութ հազար վեց հարյուր ութսունութ) դրամ` հողամասի գինը.
3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին ծառայության վճարներ` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` օրինականացված ինքնակամ կառույցների օտարման տրամադրման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման վճար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կամո Հակոբյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կամո Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner