Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԷՅՋ-ԴԻ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 18-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Առնակ Բարխուդարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 07-ի N Ք-4510). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 28-ի «Առնակ Բարխուդարյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 627 որոշմամբ հաստատված N ՇԹ/751/3601-25 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Առնակ Բարխուդարյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Առնակ Բարխուդարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Առնակ Բարխուդարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |