Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Կորյուն Արզումանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 08-ի N Ք-5908). 1. Կորյուն Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 06-ի N 06092024-07-0139 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 55 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 05-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 600.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամաս, 55, 420.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամաս, 55/1։ 2. Կորյուն Արզումանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կորյուն Արզումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |