Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N Ք-6872). 1. Փոփոխել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0116-0409 կադաստրային ծածկագրից 84.8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս և տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս, 6/21։ 2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը (կցվում է): 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |