Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Վարուժ Գրիգորյանի լիազորած անձ Վրեժ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 16-ի N Ք-2583). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 11-ի N Աբ-517 Հայաստանի ազգային արխիվ պետական ոչ առևտրային կազմակերպություն, արխիվային տեղեկանք) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամաս, 62: 2. Վարուժ Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |